Ոսկու շուկաներում շրջանառության հարկը կփոխարինվի արտոնագրային վճարով

Ոսկու շուկաներում շրջանառության հարկը կփոխարինվի արտոնագրային վճարով

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունն հունիսի 10-ի նիստում հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն սահմանված կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով: Նախագծով առաջարկվում է Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով, որի չափը սահմանել առավելագույնը 35 հազար դրամ, մարզկենտրոններում՝ 25 հազար դրամ, սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վկայակոչելով արված ուսումնասիրության արդյունքները, նշել է, որ եթե խնդիրը դիտարկվեր շրջանառության հարկի տեսանկյունից, ապա ոլորտը կանցներ 5 տոկոս հարկման դաշտ:

Ուստի կառավարությունն առաջարկել է ոլորտը զարգացնելու հնարավորություն տալ ոսկու շուկայի մասնակիցներին, իսկ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները պետք է հարկային ու մաքսային օրենսգրքի նախագիծը քննարկելիս դիտարկեն այս ամբողջ շղթան և միանգամից օրենսդրական լուծում տան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հոկտեմբերի 1-ին, ուժի մեջ էր մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից նվազել է մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Երևանի տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող առևտրականները դեմ են օրենքի կիրառմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---