Նիդերլանդներում չեն հետևի Բաքվի օրինակին. Երկիրը հրաժարվել է ընդունել 2019-ի Եվրոպական խաղերը![]() 10 հունիսի 2015 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդները հրաժարվել են ընդունել երկրորդ Եվրոպական խաղերը, որ պետք է կայանան 2019-ին: Այդ մասին ասվում է Նիդերլանդների Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում: 2019-ի Եվրախաղերը Նիդերլանդներում անցկացնելու որոշումն ընդունվել էր մայիսի 16-ին Եվրոպական օլիմպիական կոմիտեի Արտահերթ գլխավոր վեհաժողովի նիստում: Առաջին Եվրոպական խաղերը կանցնեն 2015-ին Բաքվում`բացումը հունիսի 12-ին է: Ինչպես հայտնի է, մասնակցում են նաև հայ մարզիկները: Եվրոպական օլիմպիական խաղեր անցկացնելու մասին որոշումը կայացվել էր Հռոմում՝ ԵՕԿ գլխավոր վեհաժողովի ժամանակ: 2015-ին Ադրբեջանում անցկացվող խաղերն առաջինն են: Բաքուն այդ հնարավորությունը ստացել էր որպես հայտ ներկայացրած միակ քաղաք: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ: Ներկա էին նաև Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, որոնք հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը: Ավելի վաղ Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել էր, որ ընդհանուր առմամբ խաղերին Հայաստանից մոտ 25 մարզիկ կմասնակցի: ՀԱՕԿ-ը նաև հաստատել էր նախապես հայտարարված 6 սպորտաձի ներկայացուցիչներն մասնակցության մասին տեղեկությունը: Հունիսի 10-ին Բաքու կմեկնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, Բաքվի Եվրոպական խաղերին հայաստանյան պատվիրակության ղեկավար, խաղերի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը: Մինչդեռ Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են անում հունիսի 12-ին Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերին ընդառաջ ազատ արձակել բանտարկված իրավապաշտպաններին, լրագրողներին, ընդդիմության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, որոնք շատերի կարծիքով քաղբանտարկյալ են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |