Հայաստանը չի կարող լուրջ գործոն հանդիսանալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում27 սեպտեմբերի 2006 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու հայերը չեն կարող լուրջ գործոն հանդիսանալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին է հայտարարել քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, դա Եվրոպայի խնդիրն է, եւ ոչ թե հայերի: «Հայերը վերջին ժամանակներս որպես մանրադրամ են օգտագործվում եվրոպական երկրների շահերի համար: Նույնսիկ այն երկրները, որոնց խորհրդարանները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, չեն հետեւում ընդունված օրենքի նորմերին: Օրինակ, Ֆրանսիան, որն օրենքով է ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դրանից այնպիսի հետեւություններ չեն արվում, որ կարող են օգտագործվել ներկա իրավիճակում, չի նշվում Ցեղասպանությունը կատարած կառավարությունը: Նույնիսկ խոշորագույն տեղեկատվական գործակալություն հանդիսացող Agence France Press-ը երբեք չի օգտագործում «ցեղասպանություն» տերմինը: Նրանք գրում են «հայերի զանգվածային սպանություններ կամ կոտորած»,- նշել է Այվազյանը: «Թուրքիան այսօր էլ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ. շրջափակում, ամբողջական աջակցություն Ադրբեջանին բոլոր բնագավառներում»,-ասել է Այվազյանը: Հայ քաղաքագետը համոզված է, որ պետք է հեռանալ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից առաջացած էյֆորիայից: Ես կարծում եմ, որ այդ հարցին պետք է ավելի լուրջ եւ հավասարակշռված վերաբերվել: Իսկ Հայաստանի եւ հայերի ռեսուրսներն ու գործողությունները պետք է ուղղված լինեն Հայաստանի աշխարհաքաղաքական իրադրությունը բարելավելուն, այլ ոչ թե մեր հաշվին Թուրքիայի հետ խաղերին մասնակցելու վրա», - ընդգծել է հայ քաղաքագետը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |