«Հայոց ցեղասպանություն» բառակապակցության պատճառով Թուրքիան մերժել է ԵԽ զեկույցը11 հունիսի 2015 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիայի մասին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցն անընդունելի է, քանի որ տեքստում առկա է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: «Այդ պատճառով սա կլինի ԵԽ-ի պատմության մեջ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող առաջին զարգացման զեկույցը, որը Թուրքիայի կողմից կլինի մերժված և անընդունելի», - թուրք նախարարի խոսքերը մեջբերում է Ermenihaber.am-ը: Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի մասին զեկույցը, որը պատրաստել է հոլանդացի պատգամավոր Կատի Փիրին: Զեկույցի ընդունման օգտին քվեարկել է 492 կողմ և 92 դեմ: Զեկույցում հիշատակվում է ապրիլի 24-ից առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի մասին և մեջբերվում է Եվրամիության (ԵՄ) կողմից ընդունված ապրիլի 15-ի որոշումը, որով ԵՄ-ն Թուրքիային կոչ էր անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքական Mansethaber լրտավական կայքի բնորոշմամբ` դա Թուրքիայի հասցեին ամենակոշտ ձևակերպումներ պարունակող զեկույցն է, որ երբևէ ընդունվել է: Թուրքական մեկ այլ՝ Mynet լրատվական կայքը տեղեկացնում է, որ զեկույցում նաև քննադատվել են Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները, սոցցանցերի և այլ կայքերի արգելափակումը, լրագրողների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները: Եվրախորհրդարանը Անկարայի կոչ է արել ձևավորել այնպիսի կառավարություն, որը կարագացնի ժողովրդավարացման բարեփոխումների գործընթացը: Եվրոպական խորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |