Բաքուն թույլ չի տվել Guardian-ին լուսաբանել Եվրոպական խաղերը11 հունիսի 2015 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը արգելել է բրիտանական Guardian-ին, ինչպես նաև մի շարք այլ լրատվամիջոցների և իրավապաշտպանների՝ Եվրոպական խաղերի բացումը լուսաբանելու նպատակով մուտք գործել երկիր։ Առաջին Եվրոպական խաղերը կմեկնարկեն Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում: Հունիսի 12-ին մեկնարկող խաղերին մասնակցում է 50 երկրից մոտ 6000 մարզիկ։ Մեծ Բրիտանիան 160 մարզիկ է ուղարկել Բաքու, որոնց թվում է օլիմպիական չեմպիոն, բռնցքամարտիկ Նիկոլա Ադամսը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Եվրոպական խաղերը լուսաբանելու հավատարմագրման համար դիմել էր Guardian-ի ավագ սպորտային լրագրողը։ Դիմումը սկզբում հաստատվել էր, սակայն հունիսի 11-ի առավոտյան՝ բրիտանացի լրագրողի թռիչքից երեք ժամ առաջ, հայտնի է դարձել, որ նրա դիմումը մերժվել է, և Guardian-ը չի կարող մուտք գործել Ադրբեջան։ Պարբերականում կարծում են, որ այս որոշումը կապ ունի դեկտեմբերին Եվրոպական խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ իրենց հոդվածի հետ, որում ասվում էր, թե ընդդիմությանը և խոսքի ազատությունը ճնշող Ադրբեջանում միաժամանակ փորձում են ընդլայնել միջազգային սպորտային միջոցառումների պորտֆոլիոն։ Հունիսի 10-ին Բաքվի օդանավակայանում վտարվեց երկրից Red Pepper հանդեսի խմբագիր, հասարակական ակտիվիստ և լրագրող Էմմա Հյուզը, որը հավատարմագրված էր խաղերը լուսաբանելու համար: Ավելի վաղ նա կոչ էր արել ազատ արձակել կառավարության ընդդիմախոսներին, իսկ իր գրքում քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը: Հունիսի 10-ին Amnesty International-ը հայտնեց, որ իր պատվիրակներին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու, որտեղ նրանք հատուկ զեկույց պետք է ներկայացնեին: HRW-ն մշտապես կոչ է արել Եվրոպական օլիմպիական կոմիտեին պաշտոնական Բաքվի առջև բարձրացնել բոլոր այս հարցերը, սակայն ըստ էության պատասխան չի ստացել: 2014-ից ի վեր իշխանությունները հետապնդել և ձերբակալել են առնվազն 35 լրագրողի, իրավապաշտպանի ու քաղաքական ակտիվիստի անհիմն մեղադրանքներով: Մյուսներին դա ստիպել է փախչել երկրից կամ անցնել ընդհատակ: Կառավարությունը նաև սառեցրել է տասնյակ անկախ ՈԿԿ-ների բանկային հաշիվները` անհնարին դարձնելով նրանց աշխատանքը մարդու իրավունքների ոլորտում, ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Ավելի վաղ Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ Մարիետ Շաակեն կոչ արեց գործընկերներին ու Եվրոպայի քաղաքական գործիչներին բոյկոտել Եվրոպական խաղերն ու հրաժարվել մասնակցությունից այդ միջոցառմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |