Հոկտեմբերի 29-ին պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահը28 սեպտեմբերի 2006 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը` տիկնոջ հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի կունենա Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախագահական նստավայրում կկայանա Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում: Ֆրանսիայի նախագահին կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ժակ Շիրակը կայցելի նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Երեւանում Հայաստանի եւ ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Ֆրանսիական հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը: Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվեն «Շառլ Ազնավուրը եւ նրա ընկերները» բացօթյա համերգին: Այս միջոցառումներով կմեկնարկի Ֆրանսիայում Հայաստանի ազգային տարին, որը կրում է «Հայաստան, իմ բարեկամ» խորագիրը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |