ԱՄՆ-ն հայտարարել է, որ ԻՊ-ին ջախջախելու համար մոտ 10 տարի կպահանջվի12 հունիսի 2015 - 10:55 AMT PanARMENIAN.Net - «Իսալամական պետւթյուն» ահաբեկչական խմբավորման ջախջախման համար միջազգային կոալիցիային մինչև 10 տարի կպահանջվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի կենտրոնակայանի պետ, գեներալ Ռեյ Օդիերինոն CBS News-ին տված հարցազրույցում: «Սա 3,5, 7 կամ 10 տարվա խնդիր է` այն չի կարելի մեկ գիշերում լուծել: ԱՄՆ-ն չի կարող միայնակ կործանել ԻՊ-ն: Մենք միայն կարող ենք աջակցել»,-հայտարարել է նա` նշելով, որ առաջին հերթին ծայրահեղականների հետ պայքարը պետք է ակտիվացնեն արաբական երկրները, մասնավորապես, Իրաքը: Ըստ գեներալի, Բաղդադը պետք է հատուկ ուշադրություն դարձնի «մարտիկների պատրաստմանը, որոնք պատրաստ են պայքարել հանուն իրենց երկրի», հայտնում է Լենտա.ռու-ն: Ավելի վաղ Պենտագոնում հայտնեցին, որ Վաշինգտոնը ԻՊ դեմ պայքարի համար 2,7 մլրդ դոլար է ծախսել: Ինչպես հայտնում է Associated Press-ը, պայքարի յուրաքանչյուր օրվա համար մոտ 9 մլն դոլար է պահանջվում: Հունիսի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն տվեց 450 զինվորականների գործուղմանը Իրաքի Անբար գավառ` ԻՊ դեմ պայքարող տեղի անվտանգության ծառայություններին պատրաստելու համար: Բացի այդ, նա արտոնեց անհրաժեշտ սարքավորումների առաքումը Իրաքի զորքեին, ինչպես նաև քուրդ փեշմերգաներին և Բաղդադաի հրամանատարությամբ գործող ցեղեի մարտիկներին: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |