Եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, Շոտլանդիան անկախության մասին նոր հանրաքվե կպահանջի![]() 12 հունիսի 2015 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիան կարող է անկախության մասին նոր հանրաքվե պահանջել, եթե մեկ այլ հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ Եվրամիության կազիմց: Հունիսի 11-ին այսպիսի հայտարարություն է արել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Ըստ Սթերջենի, որը հետևողականորեն կողմ է հանդես գալիս ԵՄ հետ հարաբերությունների պահպանմանը, եթե Շոտլանդիային ստիպեն «իր կամքին հակառակ», հեռանալ կազմակերպությունից, տարածաշրջանային կառավարությունն անկախության մասին նոր հանրաքվեի հայտ կներկայացնի: «Շատ հնարավոր է, որ մեզ հաջողվի հասնել նման քվեարկության անցկացման»,-ասել է նա: «Այժմ խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունն, առնվազն նման տպավորություն է ստեղծվում, կողմ են հանդես գալիս ԵՄ-ում անդամակցության պահպանմանը,-մեջբերում է Սթերջենին Press Association գործակալությունը: -Եվ այնուամենայնիվ, մենք շատ մոտ ենք ԵՄ-ից դուրս գալուն»: Ինչպես խոսատացավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Բրյուսելի հետ հարաբերությունների վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա մինչև 2017-ի ավարտը, սակայն մի շարք տեղական ԶԼՄ-ներ կարծում են, որ քվեարկությունը կարող է կազմակերպվել արդեն հաջորդ տարի: Ինքը Քեմերոնը կողմ է, որ երկիրը մնա ԵՄ կազմում: Նա խոստանում է գործընկերներից ԵՄ-ն բարեփոխելու հավաստիացում ստանալ: Այնուամենայնիվ, եթե մյուս անդամներն անզիջում լինեն, վարչապետը հակված է սատարելու ԵՄ-ից դուրս գալու որոշմանը: Ուստի Սթերջենը կոչ է արել հանրաքվեի մասին օրինագծում դրույթ ներառել այսպես կոչված կրկնակի մեծամասնության» մասին` երբ ԵՄ-ից դուրս գալը հնարավոր կլինի միայն, եթե կողմ քվեարկի «ԵՄ անդամ երկրներից ամեն չորրորդը»: Ըստ Շոտլանդիայի կառավարության ղեկավարի, միայն այս դեպքում հնարավոր կլինի «չմտահոգվել Մեծ Բրիտանիայի» ապագայի համար: Նախորդ տարվա սեպտեմբերին շոտլանդացի ազգայնականների կողմից նախաձեռնած հանրաքվեն ավարտվեց նրանց պարտությամբ` քվեարկողների 55 տոկոսը դեմ արտահայտվեց ինքնիշխանությանը: Այնուամենայնիվ, Սթերջենի գլխավորած կուսակցությունը կարողացավ ամրապնդել դիրքերը և դարձավ երրորդ քաղաքական ուժը Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ մայիսին կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքում Սթերջենի գլխավորած Շոտլանդիայի ազգային կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ դարձավ երրորդ ուժը Բրիտանիայի խորհրդարանում: Այսուհետ կուսակցությունը 56 դեպուտատական մանդատ ունի Համայնքների պալատում 650-ից, այն դեպքում, երբ նախորդ ընտրություններից հետո ուներ ընդամենը 6-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |