Ադրբեջանը 1 մլրդ մանաթ է ծախսել Եվրախաղերի համար12 հունիսի 2015 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը 1 մլրդ մանաթ է ծախսել Եվրոպական խաղերի կազմակերպման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը: Դա հավասար է մոտավորապես 960 մլն եվրոյի: Առաջին Եվրոպական խաղերը մեկնարկում են Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում: Ադրբեջանի նախագահի հասարակական և քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը մամուլի ասուլիսում, պատասխանելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի այն հարցին, թե «երբ են ազատ արձակվելու քաղբանտարկյալները», հայտարարել է, թե Ադրբեջանում այդպիսիք չկան: «Մենք գտնում ենք, որ Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ: Կան դատապարտվածներ առանձին գործերի համար: Կան դատական որոշումներ: Ոչ մի գործադիր իշխանություն չի կարող կասկածի տակ դնել դատարանի որոշումը»,-հայտարարել է Հասանովը, հայտնում է Contact.az-ը: Նա պնդել է, թե «դատարաններն Ադրբեջանում անկախ են ու գործում են իրավական պետության նորմերով»: «Եվրոպայի որոշ շրջանակների սանձազերծած քարոզարշավն Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, ոչ մի հիմք չունի»,- ասել է Հասանովը: 2014-ից ի վեր իշխանությունները հետապնդել և ձերբակալել են առնվազն 35 լրագրողի, իրավապաշտպանի ու քաղաքական ակտիվիստի անհիմն մեղադրանքներով: Մյուսներին դա ստիպել է փախչել երկրից կամ անցնել ընդհատակ: Կառավարությունը նաև սառեցրել է տասնյակ անկախ ՈԿԿ-ների բանկային հաշիվները` անհնարին դարձնելով նրանց աշխատանքը մարդու իրավունքների ոլորտում, ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Այն հարցին, թե ինչու թույլ չեն տվել երկիր մուտք գործել Amnesty İnternational-ի պատվիրակությանը, Հասանովն ասել է, որ կազմակերպությունը «հավատարմագրում չի անցել»: Հունիսի 10-ին Amnesty International-ը հայտնեց, որ իր պատվիրակներին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու, որտեղ նրանք հատուկ զեկույց պետք է ներկայացնեին: HRW-ն մշտապես կոչ է արել Եվրոպական օլիմպիական կոմիտեին պաշտոնական Բաքվի առջև բարձրացնել բոլոր այս հարցերը, սակայն ըստ էության պատասխան չի ստացել: Անդրադառնալով հայ մարզիկների մասնակցությանը Եվրախաղերին, Հասանովը հույս է հայտնել, որ սպորտը կնպաստի ադրբեջանցի և հայ ժողովրդների մերձեցմանը: Մինչդեռ, ինչպես գրում է նույն կահքը, Արևմտայն Եվրոպայի առաջնորդները չեն մասնակցի Եվրոպական խաղերի բացմանը: Հայաստանի մարզիկներն արդեն Բաքվում են: Հունիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, խաղերի բացմանը ՀՀ-ն 7 մարզիկ կներկայացնեն, եռագույնն էլ կտանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |