Asus-ը չի բացառում HTC-ն գնելու հնարավորությունը

Asus-ը չի բացառում HTC-ն գնելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Սմարթֆոններ արտադրող թայվանական HTC ընկերության ֆինանսական վիճակը շարունակում է վատթարանալ: Վերջերս ընկերության կողմից One M9 թողարկումից հետո ընկերության բաժնետոմսերը կորցրեցին արժեքի մոտ 50 տոկոսը: Ցածր պահանջարկի պատճառով ընկերությունը ստիպված էր կրճատել իր առաջատար սմարթֆոնի արտադրությունը 30 տոկոսով: Այժմ արտադրողը միլիոնների վնասներ է կրում:

Այսօրվա դրությամբ HTC շուկայական արժեքը 2 մլրդ դոլարից մի փոքր ավելի է, քանի որ 2011-ին ընկերությունը գնահատվել է 33,8 մլրդ դոլար: Ինչ-որ կերպ իրավիճակը շտկելու համար ընկերությունում ասում են, որ նոր սմարթֆոն է մշակվում, որը նախատեսվում է ներկայացնել ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Սակայն վերլուծաբանները վստահ են, որ այժմ իդեալական ժամանակ է ընկերությունը վաճառելու համար: Ուստի գնումներում շահագրգռված անձիք պետք է այժմ արդեն իրենց առաջարկներն անեն: Ինչպես հայտնի դարձավ, սմարթֆոններ արտադրող խնդրահարույց այս ընկերությունով հետաքրքրվում է մեկ այլ թայվանական ընկերություն` Asus-ը:

Բաժնետերերի ամենամյա հավաքում Asustek-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոննի Շիին հարցրել են, թե արդյոք իր ընկերությունը շահագրգռված է գնել HTC-ը: Ղեկավարը պատասխանել է, որ չի բացառում նման հնարավորություն ապագայում: Ինչպես Reuters գործակալությանն է ասել Asustek գլխավոր ֆինանսական տնօրեն Դևիդ Չանը, գնման մասին հնարավոր առաջարկը քննարկվում է միայն ներսում: Ըստ նրա, HTC գնման իրական շանսերը մեծ չեն, քանի որ Asus-ը սովոր է ընկերության գործունեությունը ներսից ընդլայնել, ոչ թե այլ ընկերությունների միաձուլման կամ կլանման միջոցով:

Asus-ը թայվանական ընկերություն է, որն արտադրում է անահատական համակարգիչներ, ինչպես նաև համակարգիչների բաղադրիչներ, նոութբուքեր, բջջային հեռախոսներ, ինտերնետ-պլանշետներ, մոնիտորներ: 2014-ի դրությամբ ընկերությունն անհատական համակարգիչների և պլանշետների վաճառքի ծավալով երրորդն էր աշխարհում HPև Dell-ից հետո: Asus ապրանքանիշն առաջացել է Pegasus բառից: Ընկերության ամբողջական անվանումն է` ASUSTeK Computer Inc:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---