Կոմիտասի մասին Չալդրանյանի ֆիլմի պրեմիերան` նոյեմբերին![]() 12 հունիսի 2015 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը նախատեսվում է նոյեմբերի վերջին: «Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են, մոնտաժային աշխատանքներն են ընթանում: Հույս ունեմ` նոյեմբերի վերջ կլինի անդրանիկ ցուցադրությունը»,- ասել է Չալդրանյանը, գրում է Panorama.am-ը: «Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմը Կոմիտասի մասին է, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Հարցին, թե արդյոք կարողացել է իրականացնել բոլոր մտահղացումները, գաղափարները, որոնք ունեցել է նախքան ֆիլմի նկարահանումները սկսելը, ռեժիսորը պատասխանել է. «Հասնել գոնե քո ուզածի 70-80 տոկոսին` մեծ նվաճում է, որովհետև միշտ էլ մեր երկրում գումարները ու հնարավորությունները քիչ են, լուրջ մասնագետների պակաս կա: Վերջերս դառը ճշմարտություն ասացի նկարահանող խմբին՝ սիրողական պայմաններում փորձում ենք պրոֆեսիոնալ կինո անել, մինչդեռ կան խմբեր, որոնք պրոֆեսիոնալ պայմաններում անում են սիրողական կինո»: Խոսքի վերջում ռեժիսոր Չալդրանյանը նշել է, որ իր համար ամենակարևորն այն է, որ, չնայած պայմաններին, ստեղծագործում է, իսկ թե ինչպես՝ իր խնդիրն է: Հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն (Վաղարշակ) Հակոբի Չալդրանյանն առավել հայտնի է «Ապրիլ», «Ձայն բարբառոյ…», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» կինոնկարներով։ 1994-ին «Ձայն բարբառոյ…» կինոնկարի համար արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։ 2001-ին ՀՀ անկախության հռչակման 10-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը՝ հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար։ 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |