Թուրք պաշտոնյաների անարժան «վրեժը» Ցեղասպանության մասին Պուտինի հայտարարության համար շարունակվում է12 հունիսի 2015 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ազգային տոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Անկարայում ՌԴ դեսպանատանը, հայտնում է Sabah-ը: Սակայն, պաշտոնական Անկարան, շարունակել է ՌԴ դեմ բոյկոտը՝ պայմանավորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 1915-ի իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու փաստով: Ոչ մի պաշտոնյա ՌԴ օրվան նվիրված միջոցառմանը չի մասնակցել, հայտնում է Tert.am-ը: Պուտինն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Իր ելույթում նա ասաց, որ «1915 թվականի ապրիլի 24-ին տեղի է ունեցել պատմության ամենասարսափելի ու ողբերգական դեպքերից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը»։ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատթարացման միտումներ դրսևորեցին այն բանից հետո, երբ ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին Երևանում: ՌԴ նախագահը հայտարարեց, որ «Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական. մենք գտնում ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունները չունեն և չեն կարող արդարացում ունենալ: Ռուսաստանը մի շարք միջազգային իրավական ակտերի մասնակիցն ու նախաձեռնողն է, որոնք հիմք են դրել ժամանակակից միջազգային իրավունքին, այդ թվում Ցեղասպանության հանցագործության կանխման վերաբերյալ կոնվենցիայի: Համաշխարհային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չկրկնվեն, որպեսզի բոլոր ժողովուրդները կարողանան ապրել հաշտ և խաղաղ` զերծ մնալով այն սարսափներից, որոնք կրոնական թշնամանքի, ագրեսիվ ազգայնականության և այլատյացության հետևանք են»: Թուրքիան դատապարտեց ՌԴ նախագահի հայտարարությունը: «Չնայած մեր զգուշացումներին և հորդորներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1915-ի իրադարձությունները գնահատեց որպես ցեղասպանություն: Մենք դա մերժում ենք և դատապարտում»,-հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ-ն: «Ես շատ վշտացած եմ, որ անձամբ Պուտինն այդպես վարվեց: Մինչ ցեղասպանության մասին հայտարարություններ անելը, Ռուսաստանը թող իր պատմությունն ուսումնասիրի, իր անցյալի, Ղիմի համար պատասխան տա: Թուրքիան ցեղասպանություն չի գործել: Մենք բացում ենք մեր արխիվներն ուսումնասիրության համար, թող Երևանն էլ նույնը անի»,-ասել է Էրդողանը: Պուտինի մասնակցությունը ապրիլի 24-ի միջոցառումներին Թուրքիան անվանեց «Հայաստանի քարոզչական արշավի մաս»: Նա կոչ արեց Ռուսաստանին հրաժարվել իր միակողմանի դիրքորոշումից և սատարել «հայերին և Հայաստանին ուղղված Թուրքիայի բարեկամության և խաղաղության մասին կոչերին»: Մինչդեռ Կրեմլում Անկարայի բուռն արձագանքը տարակուսանք առաջացրեց: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 25-ին հայտարարեց, որ Կրեմլում չեն կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին կարող է առիթ դառնալ Թուրքիայի բացասական արձագանքի համար: Մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը «կապված են անհամար թելերով»: «Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող»,-հայտարարել է Պեսկովը: Պեսկովը նշեց, որ Հայաստանը ՌԴ կարևոր գործընկերն է, ԵՏՄ անդամ, Ռուսաստանում մեծ հայկական համայնք կա, Մոսկվան և Երևանը կապված են անհամար պատմական կապերով: «Բնական է, որ նախագահն այլ պետությունների նախագահների հետ միասին մասնակցել է Երևանում կայացած հիշատակի միջոցառումներին: Կարևոր է ուշադիր ծանոթանալ նախագահ Պուտինի ելույթին»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |