«Օլիմպիոնիկ». Սահակյանցներն աշխատում են լիամետրաժ անիմացիոն նոր ֆիլմի վրա12 հունիսի 2015 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիան աշխատում է «Օլիմպիոնիկ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի վրա: Աշխատանքները սկսվել են դեռևս 1,5 տարի առաջ, իսկ պատրաստ կլինի ֆիլմը 3-4 տարուց, PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ֆիլմի համառեժիսոր և սցենարի համահեղինակ Դավիթ Սահակյանցը: Անիմացիոն ֆիլմը պատմում է Վարազդատ արքայի 4-րդ դարում Հին Հունաստանում ունեցած հանրահայտ հաղթանակի մասին: Սահակյանցի խոսքով` Վարազդատ արքայի մասին ֆիլմ նկարահամելու գաղափարը ծագել է դեռ 2009 թվականին: Մուլտիպլիկատորը նաև պատմեց, որ ավարտին են մոտենում Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածներ» հեքիաթի հիման վրա նկարահանվող կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները, որը նախատեսվում է ներկայացնել հանրությանը սեպտեմբերին: 2014 թվականի դեկտեմբերի 27-ին մեծ էկրան բարձրացավ Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» առաջին լիամետրաժ հայկական մուլտֆիլմը: «Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել էր դեռ 2010-ին և ավարտել 5 տարում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |