«Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց». Լոզանի գիտաժողովը12 հունիսի 2015 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում հունիսի 4-7-ը Շվեյցարիայի Վո նահանգի Քրիստոնեական եկեղեցիների միության նախաձեռնությամբ Լոզան քաղաքում միջազգային գիտաժողով էր՝ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց» խորագրով: Բացի այդ, նաև էկումենիկ արարողություն է եղել Սբ Աստվածամոր տաճարում, տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: Գիտաժողովին և էկումենիկ արարողությանը Մայր աթոռը ներկայացրել է Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հանդես գալով «Ինչպե՞ս ապրել միասին Հայոց Ցեղասպանության 100 տարելիցին» թեմայով բանախոսությամբ։ Շվեյցարիա այցի ժամանակ Բագրատ եպիսկոպոսը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատարագ մատուցել Ժնևի և Լեման շրջանի Սբ Հակոբ եկեղեցում: Սրբազանն այցելել է նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գրասենյակ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԵՀԽ-ում հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիների ներկայացուցիչների հետ: 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողովներ են կազմակերպվել աշխարհի տարբեր երկրնրի գիտական, ուսումնական հաստատություններում՝ առաջատար գիտնականների, պատմաբանների, ցեղասպանագետների մասնակցությամբ: Դրանք նախաձեռնել են ինչպես Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող տարածաշրջանային կառույցները, այնպես էլ առանձին կազմակերպություններ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |