Վրաստանում սգո օր է. ՀՀ-ն իր աջակցությունն է առաջարկել, զոհերի թվում նաև հայեր կան15 հունիսի 2015 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Թբիլիսիում հունիսի լույս 14-ի գիշերը հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանրապետության նախագահն իր զորակցությունն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլիին և բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների և զոհվածների հարազատներին ու ընտանիքներին: Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Տարերքի պատճառով ջրասույզ եղան անցումները, նկուղները, ջրով լցվեցին տների առաջին հարկերը, վնասվել են ճանապարհները, ենթակառուցվածքները։ Հեղեղումների հետևանքով 14 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել և 16-ն անհետ կորել: Թբիլիսիի կենդանաբանական այգուց գիշատիչներ էինփախել` գայլեր, վագրեր, արջեր, այգու տարածքն ամբողջողովին ավերված է: Իշխանությունները խնդրել են Թբիլիսիի բնակիչներին տներում մնալ, հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հունիսի 15-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: Վնասները հաշվվում են, ըստ նախնական տվյալների, դրանք հասնում են 40 մլն լարիի` մոտ 18 մլն դոլարի: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարել է ֆինանսների նախարարությանը տուժած յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 10 հազար լարի` մոտ 4,5 հազար դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդեսացող երեք հայեր՝ Ժաննա Եղիազարովա, Սվետլանա Եղիազարովա և Լիանա Եղիազարովա։ Զոհվել է նաև Նանա Թիլիշվիլի-Եղիազարովան, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Հունիսի 15-ին ժամը 11:00-ին Սուրբ Էջմիածնին կից գործող «Հայարտանը» պետք է հավաքվեն հայեր, որպեսզի որպես կամավորների գան փրկարարներին օգնելու»,- տեղեկացրել է Վրաստանի նախկին նախագահի նախկին ազգային հարցերով խորհրդական Վան Բայբուրդը գրում է Tert.am-ը: Նրա տեղեկացմամբ` Վրաստանում սուգ է հայտարարված, բայց ոչ աշխատանքային օր՝ միայն Թբիլիսիում, որպեսզի կամավորները փրկարարներին օգնելու հնարավորություն ունենան: Նա տեղեկացրել է, որ երեկ կեսգիշերին ելույթ է ունեցել Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենը և հայտնել, որ ջրհեղեղից փախած մոտ 80 գազանի, հավանաբար, ջուրը քշել տարել է, որովհետև դրանցից շատերին քնաբեր ներարկումներ էին արել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ արդեն որոշում է կայացվել փոխել կենդանաբանական այգու տեղակայումը: Հունիսի 14-ին Թբիլիսի են ուղևորվել Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներից չորսը՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու գործընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Օգնության խմբի ուղևորության ծախսերը հանձն է առել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Այս մասին ասվում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում: Իր հերթին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ ցավակցություն հայտնելով և առաջարկելով հայկական կողմի աջակցությունը: ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին շարունակել գործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար: Գարեգին Բ-ն նույնպեսցավակցագիր է հղել Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա Բ-ին և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |