Աղբյուր. Apple-ը սեպտեմբերին կներկայացնի վեցերորդ սերնդի iPod-ը15 հունիսի 2015 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերության iPod Touch մուլտիմեդիա նվագարկիչը կներկայացվի 2015-ի սեպտեմբերին նոր iPhone-ների շնորհանդեսի ժամանակ: Ըստ աղբյուրների, նոր գաջեթը կարժենա 250-300 դոլար, քանի որ առաջարկվելու է մի քանի տարբերակով: Ըստ աղբյուրների հաղորդագրությունների, նոր iPod Touch-ը գերբարձր հստակության 4,7-և 5,5-դյույմանոց Retina Display էկրան և iOS 9 օպերացիոն համակարգ ունի: Գաջեթի հիմքում Apple A9 պրոցեսորն է, 1 ԳԲ օպերատիվ հիշողությունն ու MicroSD-սլոթ ներկառուցված հիշողությունը մինչև 128 ԳԲ ընդլայնելու համար: Հայտարարվում է բարձր ամրության, ջրամեկուսիչ հատկությունների ու խազերի հանդեպ կայունության մասին: Հայտնի է նաև, որ այն աջակցում է Apple Pay բջջային վճարումների համակարգին: Ակնկալվում է, որ նոր սերնդի Apple iPod Touch-ը մանրածախ առևտրում կհայտնվի 2015 թ. հոկտեմբերից ոչ ուշ: Apple iPod Touch-ի հինգերորդ սերունդը թողարկվել է 2012 թ.: Ուստի նոր նվագարկիչի սպասումները միանգամայն արդարացված են: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): Ընթերցեք նաև. Spotify-ին չի մտահոգում Apple-ի հետ մրցակցությունը Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |