Իրանի դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն աղետ կլինի ողջ տարածաշրջանի համար28 սեպտեմբերի 2006 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները դինամիկ կերպով են զարգանում առանց որեւէ տարաձայնությունների, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք կիրականացնենք խոշոր էներգետիկ նախագծեր, ինչպիսին է նավթամուղի կառուցումը: Մենք նաեւ ծրագրում ենք մեծ հիդրոէլեկտրակայանի կառուցում Արաքս գետի վրա: Հայաստանի եւ Իրանի միջեւ իրականացվում է շատ լայնածավալ համագործակցություն: Սակայն Իրանի եւ Արեւմուտքի միջեւ գոյություն ունեցող խնդիրները բացասաբար են անդրադառնում մեր նախագծերի վրա: Մեզ համար Իրանը չափազանց կարեւոր երկիր է տարածաշրջանում, որի հետ մենք ձեւավորված պատմական հարբերություններ ունենք: Ես գտնում եմ, որ իրանցիները շատ հին քաղաքակրթության կրողներ են, եւ մենք հարգում ենք նրանց մշակույթը»,- նշել է ՀՀ նախագահը: Նրա խոսքերով, Իրանի միջուկային ծրագիրը շատ նրբին խնդիր է Իրանի եւ Արեւմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի համար: «Մենք հուսով ենք եւ վստահ ենք, որ տվյալ խնդիրը կգտնի իր դիվանագիտական լուծումը: Մենք նաեւ համոզված ենք, որ Իրանի նկատմամբ որեւէ պատժամիջոցներ չեն կիրառվի, Իրանի դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն աղետ կլինի ողջ տարածաշրջանի համար: Եւ մենք հույս ունենք` տվյալ հարցը խաղաղ կարգավորում կստանա: «Վեցյակի» առաջարկներն այդ հարցով լավատեսություն են ներշնչում: Ինչպես մենք հասկանում ենք, Իրանը եւս դրական է վերաբերվում այդ առաջարկներին: Այս հարցը համբերատար, շարունակական աշխատանք եւ փոխզիջում է պահանջում բոլոր կողմերից: Հայաստանը այն երկրներից է, որը շահում է այս հարցի կարգավորումից»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է Groong-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |