Ուորլիք. ՀՀ-ի մասնակցությունը Բաքվի խաղերին փոխըմբռնման կամուրջ կառուցելու հնարավորություն է15 հունիսի 2015 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի համոզմամբ, Հայաստանի մասնակցությունն Բաքվում ընթացող առաջին Եվրոպական մարզական խաղերին կողմերի համար գործակցության ու փոխըմբռնման կամուրջ կառուցելու հնարավորություն է սպորտում: Նա հուսով է, որ խաղերի հետագա ընթացքում օլիմպիական խաղերին հարիր մարզական ոգին, փոխադարձ հարգանքն ու բարեկամությունն ապահովված կլինեն: «Մենք խրախուսում ենք նման շփումները՝ հիմքեր նախապատրաստելու մի ապագայի համար, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան կրկին կողք-կողքի ապրել»,- Ուորլիքի խոսքերը մեջբերում է Panorama.am-ը: Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Ավելի վաղ Ուորլիքին ընդունել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Մինչև այդ Մինսկի խմբի համանախագահը հանդիպել է հայ մարզիկներին, ովքեր մասնակցում են Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին: Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Հայաստանի հավաքականի կազմում 25 մարզիկ է, որոնք կմրցեն տեկվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։ Նախօրեին հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը մինչև 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել` Հայաստանի առաջին մեդալը Եվրոպական խաղերում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |