Գյումրիում ռուս զինծառայողի սպանություն. Նրա ծառայակիցը խոստովանել է սպանության փաստը15 հունիսի 2015 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում հունիսի 15-ին հայտնաբերվել է 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Իվան Նովիկովի դին, հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Ռուսական ռազմակայանի զինծառայողը խոստովանել է ծառայակցին սպանելու փաստը, հայտնել է Հարավային զինշրջանի մամուլի ծառայությունը: «Ըստ նախնական տեղեկությունների, զինծառայողի մահվան պատճառ է դարձել կենցաղային վեճը ծառայակցի հետ, որն այժմ ձերբակալված է և խոստովանական ցուցմունքներ է տալիս», հայտնել է մամուլի ծառայությունը, տեղեկակցնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նովիկովի դին հայտնաբերվել է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում, զինծառայողի մարմնին հայտնաբերվել են կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է զինվորական համազգեստով երիտասարդի դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է սպանված երիտասարդի ինքնությունը, ով Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։ Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչները, հայտնել է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |