Քաղաքագետ. Թուրքիայում ընտրությունների արդյունքները վկայում են Էրդողանի քաղաքականության տապալման մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայում անցկացված ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունն անհաջողություն է կրել: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ Էրդողանը պլան ուներ փոխել Սահմանադրությունը, որպեսզի կառավարեր առաջիկա 10 տարին և դրանից հետո նույնպես: «Էրդողանը որոշակի ծրագիր ուներ, ըստ որի` Թուրքիայի 550–տեղանոց խորհրդարանում պետք է 367 տեղ ստանար, իսկ 367 պատգամավորը կարող են փոխել սահմանադրությունն առանց հանրաքվեի։ Այդ ծրագիրը ձախողվեց, քանի որ նրանք հավաքեցին 258 քվե, ինչն աղետ է ոչ այնքան կուսակցության, որքան Էրդողանի համար»,– ասել է փորձագետը, , մեջբերում է «Նովոստի Արմենիան»: Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Վերջին 12 տարիներին իշխող դիրքը պահպանող Արդարության և զարգացման կուսակցությունը խորհրդարանում ստացել է 258 տեղ 550-ից, ինչի հետևանքով այլևս խորհրդարանական մեծամասնություն չի կազմում և չի կարող միայնակ ձևավորել կառավարությունը։Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ: 10-տոկոսանոց արգելքը հաղթահարել է նրանցից 3-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1 տոկոս), Ազգայնական շարժման կուսակցությունը (16,4 տոկոս) և քրդամետ Ժողովրա-դեմոկրատական կուսակցությունը (12,8 տոկոս), որը առաջին անգամ է մասնակցել ընտրություններին: Իսկանդարյանն ընգծել է, որ Էրդողանն այն քաղաքականության շարժիչն է, որն անցկացվել է Թուրքիայում, այդ թվում` հայկական հարցի նկատմամբ: Խորհրդարանական ընտրությունների ֆոնին Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |