Midem-ի նախագահ. Հայաստանի ելույթն ամենատպավորիչն էր փառատոնի պատմության մեջ15 հունիսի 2015 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Reed MIDEM ընկերության նախագահ և երաժշտական բիզնեսի առաջատար մասնագետ Պոլ Զիլկը հայտնել է, որ Midem փառատոնում Հայաստանի ելույթը՝ որպես պատվավոր երկիր, իր տեսած ամենատպավորիչ ելույթն էր փառատոնի ամբողջ պատմության ընթացքում: «Այս տարվա Միդեմն իսկապես շատ տպավորիչ էր և շատ հիշարժան: Հայկական պատվիրակությունն այնպիսի աննկարագրելի գործ է արել` մեկտեղ բերելով իրենց մշակույթի հետաքրքիր, գունեղ, պատմական և միառժամանակ նորարարական էլեմենտները», - ասել է Զիլկը, գրում է Panorama.am-ը: Midem երաժշտական փառատոնն այս տարի մեկնարկել էր հունիսի 5-ին: Չորս օր շարունակ` մինչև ամսի 8-ը, Ֆրանսիայի Կանն քաղաքը ողողված էր հայկական երաժշտությամբ: Հայաստանն այս տարի փառատոնին մասնակցում էր պատվավոր երկրի կարգավիճակով: Reed MIDEM ընկերության նախագահը նաև առանձնացրել է Հայաստանի կողմից կազմակերպված բացման երեկույթը, որին ներկա էին Midem համայնքի հազարավոր մասնակիցներ Կաննի փողոցներում. «Տոնակատարությունը սկսվեց շատ գունեղ հայկական պարերով, դրան հաջորդեցին տարբեր համերգներ` ջազ, ռոք, էթնո, էթնո ջազ… այս ամենը պատզապես հիանալի էր, և ես կարծում եմ, որ այն շատ մեծ տպավորություն գործեց Միդեմի ամբողջ համայնքի վրա: Դա իսկապես ահռելի աշխատանք էր»: Զիլկի խոսքերով՝ Հայաստանը փոքր երկիր է, որի հարստության մասշտաբները շատ ավելի մեծ են երկրի սահմաններից, սակայն այդ հարստությունն այդքան էլ լավ ճանաչված չէ երկրից դուրս: «Իհարկե, կան բացառություններ՝ ի դեմս մեծ երաժիշտների և արվեստագետների, ովքեր շատ հայտնի են, սակայն ինչ վերաբերում է Հայաստանի երաժշտության ու մշակույթի մեծությանն ու խորությանը, աշխարհը դեռ շատ ավելին պետք է բացահայտի: Այդ պատճառով Midem-ի հարթակը, որը տալիս է լայն հնարավորություններ և որն ընդգրկում է երաժշտության բիզնեսի շուրջ համախմբված հարյուր-հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհով մեկ, շատ լավ առիթ է Հայաստանի մասին իրազեկությունն ու հետաքրքրությունը բարձրացնելու համար», - ասել է Reed MIDEM ընկերության նախագահը: Նա հավելել է, որ Midem համայնքն արդեն իսկ բացահայտել է Հայաստանը և Հայաստանի երաժշտական հարստությունն այստեղ՝ Միդեմում, և դա հիմք է, որի վրա կարելի է կառուցել ապագան: Այդ պատճառով կարևոր է, որ Հայաստանն ապահովի շարունակական ներկայություն Միդեմում: «Ես տեսնում եմ, որ հայ երիտասարդ երաժիշտները հիմա վերցնում են հայ երաժշտության հարուստ պատմությունը և ավելի արդիականացնում են այն՝ դնելով ժամանակակից ձևաչափերի մեջ: Բայց միևնույն ժամանակ նրանք պահպանում են հայկական երաժշտության յուրահատկությունը, և դա շատ լավ է», - ասել է Զիլկը: Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ամբողջ երեկո փակվել էր, երթևեկությունն էլ դադարեցվել։ Կաննի ամենահայտնի և պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում կայացել է բացման երեկոն, որտեղ հանդես է եկել «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը։ Կառլտոնի ծովափնյա հատվածում մինչև ուշ գիշեր ելույթ են ունեցել «Դորիանս» ռոք խումբը» «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը և DJ Beatman-ը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |