Կարել դե Գուխտ. Ղարաբաղի հարցում առաջընթացի հույսերը չարդարացան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը նախօրեին կոչ է արել քաղաքական առաջնորդներին պատասխանատվություն ստանձնել «սառեցված հակամարտությունների» կարգավորման գործում: Այդ մասին նա հայտարարել է, ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: «Սառեցված հակամարտությունները» հիշեցնում են մեզ, որ խաղաղությունը մշտական չէ, յուրաքանչյուր մարդ պետք է ուշադրություն հատկացնի այդ հարցին»,-նշել է Կարել դե Գուխտը: Նրա խոսքերով, որոշ իմաստով ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի հույսերը չարդարացան: Ընդ որում ԵԱՀԿ նախագահը նշել է, որ իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում լարված է մնում: Կարել դե Գուխտը հայտարարել է, թե հակամարտությունների լուծման հիմնական բանալին քաղաքական կամքն է, ասվում է ԵԱՀԿ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---