Ռուս-վրացական հարաբերությունների սրումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի վրա

PanARMENIAN.Net - «Վրաստանի իրադարձությունները շատ են մտահոգում Հայաստանին, քանի որ ռուս-վրացական հարաբերությունների սրումն այսպես թե այնպես կանդրադառնա Հայաստանի վրա»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, լրտեսության մեղադրանքով ձերբակալված հայերը Վրաստանի քաղաքացիներ են եւ Հայաստանը չի կարող միջամտել հարեւան պետության ներքին գործերին: «Սակայն, ինչպես հիշում եք, Վրաստանում կան ձերբակալված Հայաստանի քաղաքացիներ: Ներկայումս ակտիվ խորհրդատվություններ են ընթանում երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ Վրաստանում Հայաստանի քաղաքացիներին ազատ արձակելու հարցի շուրջ»,-ասել է Օսկանյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---