Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակած Միրզոյանն ազատ է արձակվել![]() 17 հունիսի 2015 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը քաղաքում Թուրքիայի դեսպանատան շենքի ուղղությամբ կարակոցներ արձակած Արթուր Միրզոյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին «Մոսկվա» լրատվական գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Գեորգի Շատվորյանը։ «Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում վերաքննիչ բողոքի քննման ժամանակ ես և իմ պաշտպանյալը ներում շնորհելու միջնորդություն ենք ներկայացրել։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Միրզոյանը ազատվել է պատժից»,- նշել է փաստաբանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ապրիլի 3-ին Մոսկվայի դատարանը Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կարակոցներ արձակած Արթուր Միրզոյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման: «Դատարանը պատիժ է նշանակել իմ պաշտպանյալին՝ 2 տարվա ազատազրկում, պատիժը նա կրելու է աքսորավայրում: Մենք կբողոքարկենք դատավճիռը »,-ասել էր Շատվորյանը: 2014-ի օգոստոսի 18-ի առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակ էր բացվել: Ինչպես պարզվեց, կրակողը հայ ներգաղթյալ` 43-ամյա Արթուր Միրզոյանն էր, իսկ թիրախում Թուրքիայի Հանրապետության զինանշանն է եղել: «Դոբրի լես» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանի` որսորդական զենքից արձակված երկու կրակոցները դիպել են թիրախին, սակայն տղամարդուն չի հաջողվել թաքնվել: Կրակոցների ձայներին արձագանքել է կարևոր վարչական շենքերը հսկող ոստիկանությունն ու տեսախցիկներով պարզել, թե որտեղ է նա ու ձերբակալել:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: «Ինձ մեղավոր եմ ճանաչում, ուզում եմ մուծել 500 հազար ռուբլի տուգանքը, և հետաքննության անցկացման ժամանակ երկրից չեմ մեկնելու»,- կալանավորվելուց հետո հայտարարել էր Միրզոյանը: Միրզոյանն ունի զենք կրելու թույլտվություն: Ավելի ուշ գործարար Միրզոյանի հարազատներից մեկը հայտարարեց, որ նրա գործողությունների մեջ ագրեսիայի կոչ չկար: «Նա շատ դաստիարակված մարդ է, ադեկվատ անձնավորություն, նա նպատակ չի ունեցել որևէ մեկին վնասելու, այդ պատճառով էլ չի փախել»,- ասել էր նա: «Ռուս-թուրքական հարաբերոթյունների տեսակետից նրա քայլը, գուցե, որպես սադրանք ընկալվի, սակայն դա այդպես չէ. Արթուրը փորձում էր ցույց տալ, որ եթե նա համաձայն է պատասխան տալ իր արարքի համար, ապա թուրքական կողմը ևս պետք է պատասխան տա օրենքի առջև, առանց պատերազմների ու հակամարտությունների», ասել էր նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |