Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստան պատմական իրադարձություն է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստան պատմական իրադարձություն է: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, այցն ունի նաեւ մեծ քաղաքական նշանակություն: «Մեզ համար մեծ պատիվ է ընդունել Ֆրանսիայի նման երկրի նախագահին: Այցի ընթացքում կքննարկվի քաղաքական հարցերի ողջ շրջանակը` սկսած ԵՄ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից եւ ավարտելով տնտեսությամբ: Ներկայումս Ֆրանսիան Հայաստանի տնտեսության մեջ առավել ակտիվ ներդրումներ անող երկրներից մեկն է, եւ մենք հուսով ենք, որ տնտեսական համագործակցությունը ակտիվորեն կզարգանա նաեւ ապագայում»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: Վարդան Օսկանյանը հաղորդել է նաեւ մեծ մշակութային ծրագրի մասին Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման կապակցությամբ, որն, ըստ նրա, հնարավություն կտա ֆրանսիացիներին ավելի լավ ճանաչել հայ պատմությունն ու մշակույթը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---