Հայաստան-ԱՄՆ. Սեպտեմբերի 29-ին պաշտոնապես մեկնարկել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Միացյալ Նահանգներն ու Հայաստանը նշանավորեցին զարգացմանն ու աղքատության հաղթահարմանն ուղղված «Հազարամյակի մարտահրավերներ» հնգամյա ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Երեւանի ԱՄՆ դեսպանատանը: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում կայացած արարողության ընթացքում նախարար Վարդան Խաչատրյանն ու Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռասինը փոխանակեցին աղքատության հաղթահարմանն ուղղված այս 235 մլն ԱՄՆ դոլարի ծրագրի մեկնարկը նշանավորող նամակները: Այս ծրագիրը նպատակ ունի կրճատել գյուղական աղքատությունը` գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ցուցանիշների կայուն ու տեւական աճի ապահովման միջոցով: Ծրագիրը շոշափելի արդյունքներ կապահովի շուրջ 750 000 հոգու կամ գյուղական բնակչության 75 տոկոսի համար: Նախատեսվում է, որ այն կկրճատի աղքատության մակարդակը գյուղական բնակավայրերում ու կավելացնի տարեկան եկամուտները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---