Թուրքիայի Թոքլուլար գյուղի հայկական եկեղեցին ավերվել է![]() 18 հունիսի 2015 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ներկայիս Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա գավառից 3 կմ հեռավորության վրա գտնվող Թոքլուլար գյուղի պատմական հայկական եկեղեցին ավերվել է գանձ որոնողների գործողությունների հետևնաքով: Ավերված եկեղեցու հայկական անվանումը հավանաբար եղել է «Ակոս եկեղեցի» ու այն մոտ 800 տարվա պատմություն ուներ, գրում է Ermenihaber.am-ը: Ճապաղջուրը կամ Բինգյոլը գյուղ է Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Էրունի գավառակում։ Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Գյուղը նախկիում հայկական բնակավայր է եղել: Այնտեղ կարելի է հանդիպել բազմաթիվ պատմական գտածոների, որոնք բոլոր ժամանակներում ավերվել են գանձ որոնողների կողմից: Գյուղի բնակիչներից Աբդուրահման Յըլմազն պատմել է, որ եկեղեցու տարածքում շատ արձաններ ու տարբեր նշաններով քարեր են եղել: Գյուղացիները չէին հասկանում դրանց իմաստը: Հաճախ անծանոթ մարդիկ այնտեղ մութն ընկնելուց հետո սկսում էին փոսեր փորել: Եկեղեցին երեխաների համար խաղալու վայրի էր վերածվել: Հայկական մշակույթի պահպանության խնդիրն ունի կարևոր նշանակություն համաշխարհային մշակույթի համար։ 1987-ի Եվրոպական խորհրդարանի բանաձևի 6-րդ կետում ասված Է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի հայ ժողովրդի յուրօրինակությանը, Թուրքիայում ապրող հայերի լեզվին, կրոնին, մշակույթին, կրթական համակարգին։ Եվրոխորհրդարանը պահանջում է պատշաճ վերաբերմունք այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ։ 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |