Աղբյուր. Հայտնի են Huawei-ի Nexus նոր սմարթֆոնի բնութագրերը

Աղբյուր. Հայտնի են Huawei-ի Nexus նոր սմարթֆոնի բնութագրերը

PanARMENIAN.Net - Վերջերս հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Google ընկերության Nexus շարքի սմարթֆոնների արտադրությանը կմասնակցի նաև չինական Huawei ընկերությունը:

Ենթադրվում է, որ Nexus նոր սմարթֆոնը կունենա 5,7-դյույմանոց 2K-դիսփլեյ կողքից նեղ շրջանակներով, իսկ արտադրողականության համար պատասխանատու է 8-միջուկային 64-բիտանոց Snapdragon 810 չիփսեթը: Մոդելի տարբերակներից մեկում կլինի 32 Գբայթ տարողությամբ ֆլեշ-կուտակիչ, որի օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 4 ԳԲայթ:

Մետաղյա կորպուսով բջջայինը հիմնված է նույն բազայի վրա, ինչ Huawei Mate 8 ֆաբլետը: ճիշտ է, վերջինի հիմքում Kirin 950 ֆիրմային չիփսեթն է: Google Nexus 6-ը կունենա մատնահետքերի սկաներ, Sony IMX220 հիմնական տեսախցիկ 20,7 Մպ ցուցիչով և 3500 մԱժ ծավալի լիցքավորման մարտկոց: Նաև ասվում է USB Type-C առկայության և Qualcomm-ի Quick Charge 2.0 արագ լիցքավորման տեխնոլոգիայի հնարավորության մասին: Ակնկալվում է, որ Nexus շարքի նոր սմարթֆոնները վաճառքի կհանվեն հոկտեմբերին:

Google Nexus-ը Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սմարթֆոնների և պլանշետների շարք է, որը Google-ը թողարկում է մի քանի արտադրողների հետ: Nexus շարքի սարքերը բջջային կապի մոդիֆիկացիաներ չեն պարունակում և օգտագործում են Android-ի չփոփոխված հավելումները: Galaxy Nexusսմարթֆոնն այն քչերից մեկն է, որոնք խորհուրդ են տրվում սմարթֆոնների AOSP մշակումների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---