Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ Rose-Roth սեմինարը. Հիմնական թեման Հարավային Կովկասի անվտանգությունն է18 հունիսի 2015 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-20-ը Երևանում կանցկացվի ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարը, որն անցնում է «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» կարգախոսով: Առաջին նիստում ելույթ կունենան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՆԱՏՕ ԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ՆԱՏՕ ԽՎ փոխնախագահ Պաոլո Ալլին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Սեմինարի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցեր, «Իսլամական պետության» վերելքը Մերձավոր Արևելքում և ազդեցությունը հայկական սփյուռքի վրա, միջնորդության դերը ղարաբաղյան կարագվորման հարցում, ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում, փակ սահմանները, Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում և այլ թեմաներ: Այս տարի սեմինարի մասնակիցների թիվն աննախադեպ է: Մայիսին Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Զիյաֆետ Ասկերովը հայտարարեց, որ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: 2014-ի ապրիլին Der Spiegel պարբերականը հրապարակեց Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի «հարաբերությունների զարգացմանը միտված գործնական միջոցների» գաղտնի ծրագիրը: Nato Restricted վերտառությամբ 7-էջանի փաստաթղթում երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը: Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով |