«Թուրքական հոսք». Թուրքիայի էներգետիկայի նախարարը չի ժամանել «Գազպրոմի» ղեկավարի հետ հանդիպման![]() 18 հունիսի 2015 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզի և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որը նախանշված էր հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում, չի կայացել: Հանդիպումը տեղափոխելու պատճառների ու հետագա հեռանկարների մասին ոչինչ չի ասվում: Մինչդեռ, ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի հյուպատոսությունում հեռախոսով հաստատեցին, որ Յիլդիզը չի ժամանելու: «Կարող ենք ասել, որ նա չի ժամանելու»,-ասել են հյուսապտոսությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սև ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Մայիսի սկզբին Միլլերի և Յիլդիզի նախորդ հանդիպմանը որոշում կայացվեց «Թուրքական հոսքի» ծովային հատվածի կառուցումը սկսելու մասին, պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև մինչև 2016-ի դեկտեմբեր «Թուրքական հոսք» խողովակաշարով գազի առաքումը սկսելու վերաբերյալ: Ավելի վաղ «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտնեց, որ Թուրքիայի հետ միջկառավարական համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև հունիսի ավարտը: «Վերջերս հանդիպել ենք Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ և, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են այդ թվում նաև հետախուզական աշխատանքների թույլտվության համար, ոչ մի կասկած չեն հայտնել»,-ասել էր նա: Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան: Այնուամենայնիվ, Ռուսաստանը մինչ օրս պաշտոնական միջկառավարական համաձայնագիր չի ստորագրել Թուրքիայի հետ: ԶԼՄ-ները նման ձգձգումների պատճառ են համարում փակուղային վիճակը ռուսական գազի գնի մասին բանակցություններում: Հունիսի 2-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ գազամուղի շինարարության մասին բոլոր պայմանավորվածությունները պատրաստ են և Թուրքիայի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |