1 մլրդ 540 մլն դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման առաջին փուլին![]() 18 հունիսի 2015 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Արցախի հետ կապող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից 1 մլրդ 540 մլն դրամ է հատկացրել տրանսպորտի և կապի նախարարությանը: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի հունիսի 18-ի նիստում: Նշված գումարը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրի հիման վրա: 116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) երկրորդ ռազմավարական մայրուղու շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը, որի վերակառուցումը կավարտվի 2016-ի սկզբին, Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։ Այն ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը: Մայրուղու վերակառուցմանը բյուջեով նախատեսված է հատկացնել մոտ 9 մլրդ դրամ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ են ընդգրկված: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |