ԶԼՄ-ներ. ՀՀ-Իրան եկաթուղու կառուցմամբ Երևանը պատուհան կբացի դեպի Պարսից ծոց19 հունիսի 2015 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Երկաթգիծը Հայաստանի և Իրանի միջև կկառուցվի: Այդ են վկայում մի շարք պաշտոնատար անձանց հայտարարությունները: Այս անգամ հիմնական շեշտը դրվում է աշխարհաքաղաքական շահերի, ոչ թե այն հաշավարկները թե երբ ճանապարհի ծախսերը կփակվեն: Գուցե հայ-իրանական երկաթուղու կառուցման նախագիծը մեկնարկի արդեն այս տարի, գրում է նա «Նեզավիսիմայա գազետան»: Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն իրանական «Ֆարս» գործակալությանն ասել է. Թեհրանը Հայաստանի հետ սահմանին 60 կիլոմետր երկարությամբ երկաթուղային ճանապարհ կկառուցի: Նա հիշեցրել է, որ շարունակվում է Վրաստանի սահմանից մինչև Մեղրի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցումը, որի շնորհիվ Հայաստանը կարող է կապել Պարսից ծոցի տարածաշրջանը Սև ծովի հետ: Այդ նախագիծը նախատեսում է մասշտաբային տերմինալի կառուցում: Թումանյանը նշել է, որ Պարսից ծոց դուրս գալը դեռ վաղուց հետաքրքրել է Ռուսաստանին, իսկ այժմ՝ նաև ողջ Եվրասիական տնտեսական միությանը, գրում է Tert.am-ը: Նախագծի իրագործումը ոչ միայն դրական կանդրադառնա հայ-իրանական առևտրային հարաբերությունների վրա, այլ նաև կընդլայնի Իրանի կապերը ԵՏՄ երկրների հետ: Իրանում ՀՀ դեսպանը դժվարացել է կոնկրետ ժամկետներ նշել` ասելով, որ շինարարությունը սկսելու համար լուրջ ներդրումներ են պետք: «Իրանը դեռ պատժամիջոցների տակ է, դա դժվարացնում է նախագծի ֆինանսավորումը, առավել ևս նման բարդ կառույցի»,-ասել է նա` հավելելով, որ անհաղթահարելի խոչընդոտներ չկան: Երևանի դիրքորոշումը հասկանալի է` դեպի Իրան երկաթուղային ճանապարհը Երևանին օդի պես անհրաժեշտ է և պատահական չէ, որ երկաթգծի կառուցման ծրագիրը Հայաստանում առաջնահերթություն է։ Երևանը չինական ընկերությունների մասնակցության հույսեր ունի, մեծ հույսեր են կապվում նաև Ռուսաստանի հետ: Չնայած դրան՝ վերջերս «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինի հայտարարությունը Հայաստանի համար սառը ցնցուղ է դարձել: Նա հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծման ծրագիրը ոչ մի արդյունավետություն չունի: «Դա նույնն է, թե պատի մեջ ոչ մի տեղ չտանող պատուհան բացես դեպի հարևանի տուն»,- հայտարարել էր նա: Նրա խոսքերից հետևում էր, որ տնտեսական շահ դեռ չկա, և դրան հասնել այն պայմաններում, որոնցում գտնվում է Հայաստանը, բավական դժվար է: Ավելի ուշ «Ռուսական երկաթուղիների» պաշտոնական կայքում հայտնվել է հաղորդագրություն, որը «շտկել» է Յակունինի հայտարարությունը և ընդգծել, որ «աշխարհաքաղաքական տեսանկյունից երկաթուղային գծի կառուցման նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար»: Հստակեցված դիրքորոշումը կայանում է նրանում, որ «Ռուսական երկաթուղիները» հավանաբար պատրաստ է իրանահայկական ճանապարհի կառուցման նախագծի իրականացմանը, բայց՝ պետական աջակցությամբ: EUDaily-ն մեջբերում է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքը, ով նշել է, որ ռուսական կողմի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել «Մոսկվայում ինչ-որ լուրջ խոսակցությամբ» և հայկական կողմի չթուլացող ճնշմամբ: EUDaily-ն հիշեցնում է նաև այս ամենին նախորդած «Հարավկովկասյան երկաթուղիների» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հայտարարությունը, ով չի բացառել, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կարող է սկսվել 2015 թվականի կեսից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |