Շենգենյան վիզա ստանալու գործընթացը կդյուրացվի. ՀՀ-ում կներդրվի Վիզաների միասնական տեղեկատվական համակարգ![]() 19 հունիսի 2015 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Շենգենյան գործակցության անդամ երկրների բոլոր հյուպատոսարանները hունիսի 23-ից միանում են Վիզաների տեղեկատվական համակարգին (ՎՏՀ)։ Նոր համակարգով Շենգենյան վիզայի համար դիմողներից կպահանջվի տրամադրել իրենց կենսաչափական տվյալները` մատնահետքեր և թվային լուսանկար, որոնք Շենգենյան վիզայի դիմումում նշված տեղեկատվության հետ կգրանցվեն ՎՏՀ տվյալների կենտրոնացման շտեմարանում: Հայաստանում Լիտվայի դեսպանատան խորհրդական Դովիլե Սուրվիլաիտենը վստահեցնում է՝ համակարգին միանալով վիզա ստանալու ամբողջ գործընթացը կդյուրացվի: «Ամեն ինչ ավելի հստակ ու պարզ կլինի, հյուպատոսը ձեր դիմումի համաձայն կնայի նաև ձեր նախորդ տվյալները և հնարավոր է, որ անգամ հարցազրույցի կարիք չլինի», - ասել է նա, մեջբերում է A1plus-ը: Համակարգը կհեշտացնի նաև հյուպատոսների աշխատանքը: «Ես կնայեմ տվյալ մարդու տվյալները և կտեսնեմ, որ նա արդեն գնացել է, օրինակ՝ Ֆրանսիա, անգամ եթե նա կորցրել է իր նախորդ անձնագիրը կամ փոխել այն»,- ասել է Գերմանիայի հյուպատոս Տերեզա Պորցուցեկը։ Հանձնած կենսաչափական տվյալները պետք է թարմացվեն միայն 5 տարին մեկ անգամ։ Նոր համակարգով մատնահետքեր հանձնելու պարտադիր պահանջից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, այն անձինք, ումից ֆիզիկապես անհնար է մատնահետք վերցնել, պետությունների ղեկավարներ, ազգային կառավարությունների անդամներ, նրանց ուղեկցող կանայք և ամուսինները, պաշտոնական պատվիրակության անդամներ, երբ նրանք պաշտոնական այցով հրավիրված են ԵՄ անդամ պետությունների կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանի խորհրդարանն 2013-ին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը: Դյուրացված կարգով Շենգենյան վիզա կարող են ստանալ պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ուսանողները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, կրթական, մշակութային, ակադեմիական, բուժման, գիտական նպատակով ԵՄ այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներն և այլք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |