ԵՏՄ բջջային օպերատորները մինչև հոկտեմբերի 1-ը պետք է պատրաստեն ռոումինգի սակագների զրոյացման պլանը![]() 19 հունիսի 2015 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրների բջջային օպերատորները մինչև հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն զրոյական սակագներով ռոումինգի անցնելու վերաբերյալ նախագիծը, հայտնել է ԵՏՀ կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման գծով անդամ, Նուրլան Ալդարբեգենովը Աստանայում, հայտնում է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը: «Բջջային օպերատորները պետք է ներկայացնեն սակագների զրոյացման պլանը մինչև հոկտեմբեի 1-ը: Եթե նրանք միջոցներ չձեռնարկեն ռոումնգի արժեքի նվազեցման ուղղությամբ, հետագայում այն չեղարկելու միտումով, հոկտեմբերից հետո հեռահաղորդակցային ընկերությունների գործունեության լուրջ հետաքննություն կսկսվի ԵՏՄ և ԵՏՀ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ալդարբերգենովը նշել է, որ ռոումինգի չեղարկման հարցը ԵՏՄ տարածքում քննարկվում է արդեն 2 տարի: Ինչպես վկայում են ԵՏՀ ուսումնասիրությունները, մի շարք բջջային օպերատորների ռոումինգի ծառայության արժեքը բազմակի անգամ արհեստականորեն բարձրացված է, արդյունքում նրանք բաժանորդներին են կորցնում, վերջիններս անցնում են նրանց մրցակիցներին կացության երկրում: «ԵՏՄ երկրներում ռոումինգի միաժամանակյա չեղարկումը կարող է տեղի ունենալ 3 տարվա ընթացքում, գուցե ավելի շուտ»,-ասել է Ալդարբերգենովը, հայտնում է Ինտերֆաքսը: Մայիսին ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ՌԴ բջջային օպերատորներին նամակ էր ուղարկել` խնդրելով իրենց ռոումինգային գործընկերներին օֆերտենր ուղարկել փոխհաշվարկային դրույքների փոփոխության մասին, որի չափերից է կախված նաև ծառայության արժեքը բաժանորդի համար: Կապի ծառայությունների միասնական շուկայի ստեղծումը նախատեսում է համատեղ լուծումների համալիր՝ դա տվյալների անդրսահմանային փոխանցում կլինի, ձեռնարկությունների համար հավասար պայմանների ստեղծում, սակագների ձևավորում, նոր տեխնոլոգիաների կիրառում, սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր կանոնների ձևավորում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |