78 մլն դրամ՝ անապահով ընտանիքներում վերարտադրողական առողջության պահպանմանը20 հունիսի 2015 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին ներկայացվել են Հայաստանում վերարտադրողականության առողջության պահպանմանն ուղղված այն պայմաններն ու ծառայությունները, որոնք կառավարությունն անվճար արտոնել է սոցիալապես անապահով շահառու ընտանիքների համար: Ըստ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի՝ կառավարությունը 78 միլիոն դրամ է հատկացրել վերարտադրողականության առողջության պահմանման արտոնյալ ծրագրերին, գրում է «Երկիր»-ը: «Մարդու վերարտադրողական առողջությունն օրենքով է կարգավորվում: Այս գործընթացի համար նախատեսված է 78 միլիոն դրամ: Սա առաջին տարին է, հետագայում արդեն կարող ենք հավելյալ գումարներ ակնկալելու մասին խոսել», - ասել է Խաչատրյանը: Նա տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներով ընտրվում են անապահով խավերի ներկայացուցիչները, որոնց տրամադրվում է համապատասխան բուժում: «Այդ գործընթացը ենթադրում է հետևյալ փուլերը` հետազոտություն, ախտորոշում և բուժում: 30-ից բարձր տարիքային խմբում մոտ 21.000 մարդ է տառապում անպտղությամբ: Անպտղությամբ տառապողների 3,4%-ն առաջնային մակարդակում են, 28,5-ը` երկրորդային անպտղությամբ են տառապում, 15,6%-ն էլ վերաբերում է տղամարդկանց անպտղությանը»,- տեղեկացրել է Խաչատրյանը: Փոխնախարարի խոսքով, հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են դիմել նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողով` բուժօգնություն ստանալու համար: Դիմած զույգերից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի: Խաչատրյանը նշել է նաև, որ ՀՀ-ում հինգ կլինիկա կարող է համապատասխան բուժօգնությունն իրականացնել: Խոսքը Հանրապետական, Մարգարյան, Շենգավիթի ծննդատների, «Վիտրոմեդ» բուժհաստատության, ինչպես նաև «Մարդու պտղաբերության կենտրոն» ՓԲԸ-ի մասին է: Ըստ 2013-ի տվյալների՝ Հայաստանում արտամարմնային բեղմնավորման արժեքը տատանվում է 1.6 -1.8 միլիոն դրամի սահմաններում: ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի տվյալների համաձայն՝ 2000-ին առաջնային և երկրորդային անպտղության մակարդակը կազմել է 39,1%: 2010-ին գրանցվել է 16,8% անպտղության դեպք: Այդուհանդերձ 2014- ին առաջնային անպտղության տոկոսը կազմել է 4,3, երկրորդայինը` 10,6, այսինքն` 14,9%: Անպտղությունն առկա է ոչ միայն կանանց շրջանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |