Save the Children-ն աջակցում է հայ երեխաներին. Արխիվային լուսանկարների ցուցահանդես՝ Երևանում20 հունիսի 2015 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Սարգիս Մուրադյան պատկերասրահում հունիսի 20-ին Փախստականների համաշխարհային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացված են 1915-ին Օսմանյան Թուրքիայից Սիրիա գաղթած հայերին Save the Children-ի ցուցաբերված աջակցության արխիվային լուսանկարներ: Դրանք տրամադրվել են ՀՀ-ում բրիտանական դեսպանության և Լոնդոնում գործող «Հայաշեն» հայկական տեղեկատվության և խորհրդատվության կենտրոնի կողմից: Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները ներառականության, մարդասիրական օգնության, կամավորության և հանդուրժողականության մասին են, հայտնում է Save the Children-ի հայաստանյան ներկայացուցչությունը: Բացմանը ներկա ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը պատմել է, որ 1919-ին երկու բրիտանուհի քույրեր հիմնադրեցին Save the Children կազմակերպությունը՝ զգալով, որ չեն կարողանում հանդուրժել Առաջին համաշխարհային պատերազմից հետո բազում փախստական երեխաների չքավորությունն ու սովը: «Շնորհիվ նրանց՝ հնարավոր եղավ փրկել հարյուր հազարավոր երեխաների կյանքեր, այդ թվում նաև շատ հայ երեխաների Սիրիայում և Խորհրդային Միությունում», - ասել է Լիչը: Կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանի խոսքով՝ այս միջոցառումը ոչ միայն հայ ազգի գաղթի պատմության վկայությունն է, այլևSave the Children-ի՝ որպես աշխարհի 120 երկրում երեխաների մասին հոգ տանող կազմակերպության: ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ այսօր աշխարհում ավելի քան 50 միլիոն փախստական կա, որոնց կեսից ավելին կանայք և երեխաներ են։ Ցուցահանդեսի միջոցով Save the Children կազմակերպությունը փորձում է մեկ անգամ ևս հիշեցնել փախստականների գոյության, նրանց խնդիրների մասին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ սփյուռքի և ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև փախստականներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Save the Children-ն իր ներկայացուցչությունը Հայաստանում հիմնել է 1993-ին: 2004 թվականից ի վեր իրականացրել են տարբեր աշխատանքներ՝ աջակցելով Հայաստանում տեղակայված փախստականներին ԱՄՆ պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի վարչության, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի և Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա |