ԵՄ-ն 6 ամսով երկարացրել է ՌԴ դեմ գործող պատժամիջոցները22 հունիսի 2015 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը 6 ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները, դրանք ուժի մեջ կմնան մինչև 2016 թ. հունվարի 31-ը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչ Սյուզան Կիեֆերը: «Սահմանափակող միջոցների գործողության երկարացման մասին որոշումն ընդունվել է»,-ասել է նա: «Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը մինչև 2016 թ. հունվարի 31-ը` նպատակ ունենալով հասնել Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը»,-ասել է նա: Որոշումն ընդունվել է առանց քննարկումների, հայտնել է ՏԱՍՍ-ը: Կիեֆերը հայտարարել է այդ մասին մինչ Լյուքսեմբուրգ կժամանեին ԵՄ բոլոր 28 երկրների ԱԳՆ ղեկավարները: Ինչպես հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին Լյուքսեմբուրգ ժամանելուն պես, Եվրամիությունը կվերադառնա պատժամիջոցների ռեժիմի քննարկմանը 6-7 ամսից: «6-7 ամսից մենք կքննարկենք պատժամիջոցների ռեժիմը տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո Մինսկի պայմանավորվածությունների շրջանակում»,-ասել է նա: Իտալիայի ԱԳ նախարարը նշել է, որ «երկխոսությունը Ռուսաստանի հետ չափազանց կարևոր է»: «Մենք պետք է ներգրավենք Ռուսաստանին երկխոսության մեջ միջազգային ասպարեզում տարբեր հարցերի շուրջ: Կարծում եմ, երկխոսությունն անհրաժեշտ է այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Լիբիան ու Սիրիան: Երկխոսությունը միանգամայն անհրաժեշտ է»,-ասել է նա: Օրերս ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով տեղեկությունները պատժամիջոցների ժամկետի երկարացման մասին, ասել է, որ «դա նրանց հարցն է, ով սահմանել է այդ պատժամիջոցները»: Ըստ նրա, Ռուսաստանը կենտրոնանում է արդյունավետ աշխատանքի վրա: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելվեց վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |