Հայաստանի եւ Ֆրանսիայի երկկողմանի հարաբերությունների մակարդակը շատ բարձր է30 սեպտեմբերի 2006 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ֆրանսիայի երկկողմանի հարաբերությունների մակարդակը շատ բարձր է: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, անձնական հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրներին վերաբերող մի շարք հարցեր: «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ հատուկ շեշտադրություն ենք կատարել տնտեսական հարաբերությունների զարգացման եւ բարձրագության կրթության բնագավառների վրա: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործնեությունը հանդիսանում է մեր երկկողմանի փոխշահագրգռվածության հաստատումը: Մենք քննարկել ենք նաեւ Ղարաբաղյան հարցը, որում Ֆրանսիայի նախագահը փորձագետ է հանդիսանում»,- նշել է Ռոբերտ Քչարյանը:Հայաստանի նախագահը նաեւ ասաց, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է Ֆրանսիայի հայ համայնքի դերը: «Հայ համայնքը հսկայական ներդրում է ունենում երկկողմանի հարաբերությունների զարգացման վրա: Ես գիտեմ, որ շատ մարդիկ հատուկ եկել են Երեւան, որպեսզի ներկա գտնվեն Ֆրանսիայի հրապարակի բացմանը Երեւանում»,- ընդգծել է ՀՀ նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |