Ծրագիրը կարողանում է պատկերներ նկարել, որոնք նման են իրական օբյեկտների լուսանկարների23 հունիսի 2015 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Մեքենայացված ուսուցման ալգորիթմերն այսօրվա դրությամբ գլխավոր հավակնորդներն են ապագայում լիարժեք արհեստական ինտելեկտի համակարգի ստեղծման համար: Հերթական քայլն այդ ճանապարհին արել է ԱՄՆ գիտնականների խումբը, որոնք ստեղծել են ալգորիթմ` իրական օբյեկտների լուսանկարների նմանվող պատկերների ստեղծման համար: Հետազոտությունը վերաբերում է այսպես կոչված համակարգչային կրեատիվության ոլորտին: Այդ բաժնում գիտնականները ձգտում են ստեղծագործական գործընթացների ունակ ծրագրեր ստեղծել: Ալգորիթմի աշխատանքի սկզբունքը հետևյալն է` ծրագիրը ստանում է սկզբնական նկարը, օրինակ 4-ը 4 պիքսելի թողունակությամբ, իսկ հետո հետևողականորեն ավելացնում է թողունակությունն ամեն քայլի հետ: Կամավորների հարցման ժամանակ դեպքերի 40 տոկոսում պարզվում էր, որ մարդիկ շփոթել են ծրագրի ստեղծած պատկերը լուսանկարի հետ: Ծրագրի կատարելագործման համար հեղինակներն օգտագործել են խորը մեքենայացված ուսուցման մեթոդները: Ալգորիթմի հիմնական մասը ներկայացվել է երկու ենթահամակարգերով, որից մեկին սովորեցրել են տարբերել ստեղծված պատկերները լուսանկարներից: Իսկ մյուսին սովորեցրել են, թե ինչպես պատահաբար գեներացված աղմուկից և փոքր թողունակության տրված մատրիցայից ստեղծել պատկեր, որը կարող է մոլորեցնել առաջին ենթահամակարգը: Ուսուցումից հետո գիտնականները կիրառել են ստացված ալգորիթմը պատկերների աստիճանական դետալացման համար: Գործընթացը սկսվել է 2×2 կամ 4×4 պիքսելի մատրիցայից և հասել է 64×64 պիքսել «ամբողջական» պատկերի: Պատկերի նման ներկայացումը կոչվել է «Լապլասի բուրգ»: Գիտնականները նշում են, որ պատկերների ստեղծման ժամանակ ալգորիթմը չի «մարզվել» լայնաֆորմատ պատկերների վրա: Փոխարենը, նա ամեն քայլում կենտրոնացել է դետալացման վրա. ինչպես միջինացված տեղեկատվությամբ 1 պիքսելից դարձնել 4 (2×2) պիքսել` դետալների մեծ քանակությամբ: Պատրաստի պատկերները հեղինակները բաշխել են ըստ դասերի և համեմատել են ստացված արդյունքը մյուս մեթոդների հետ տեխնոլոգիաների նույն ոլորտից: Դրա համար նրանք դիմել են կամավորների օգնությանը, որոնք հերթով ցուցադրում են պատկերներն ու առաջարկել են ընտրել` «իսկական է» այն, թե «արհեստական»: Խմբաքանակում հավասարապես ներկայացված էին ինչպես մի քանի արխիվների իրական լուսանկարներ, այնպես էլ պատկերներ, որոնք ստեղծվել էին ալգորիթմների միջոցով: Լավագույն արդյունքը ցույց տվեց տվյալ աշխատանքի շրջանակում ստեղծված ծրագիրը: Փորձի մասնակիցների 40 տոկոսը չի կարողացել տարբերել ստեղծված պատկերները լուսանկարներից: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա |