Վարկանիշ. Հայաստանը գլխավորել է ռիսկերի ցածր մակարդակով պետությունների ցուցակը23 հունիսի 2015 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գլխավորել է կայունության մակարդակով միջինից բարձր` ռիսկերի ցածր մակարդակով պետությունների ցուցակը` «Աշխարհի պետությունների թուլությունները 2015» վարկանիշի 178 երկրի շարքում զբաղեցնելով 108–րդ տեղը: Վարկանիշը հրապարակվել է Խաղաղության ամերիկյան հիմնադրամի և Foreign Policy ամսագրի կողմից: 2015–ի աշխարհի պետությունների թուլություններ վարկանիշն (Fragile States Index 2015) արտացոլում է իր տարածքի ամբողջականությունը վերահսկելու` իշխանությունների կարողությունը (և անկարողությունը), ինչպես նաև ժողովրդագրական, քաղաքական և տնտեսական իրավիճակը երկրում, գրում է ԱՌԿԱ գործակալությունը: Վարկանիշում կայունության մակարդակով միջինից ցածր` ռիսկերի վտանգավոր մակարդակով պետություններն են։ Այդ ցուցակում են 91 երկիր` ներառյալ Իրանը (44–դ տեղ), Ուզբեկստանը (51), Տաջիկստանը (57), Ղրղըզստանը (62), Ռուսաստանը (65), Վրաստանը (70), Թուրքմենստանը (78), Ադրբեջանը (80), Ուկրաինան (84), Բելառուսը (87), Թուրքիան (90), Մոլդովան (96)։ Կայունության մակարդակով միջինից բարձր`ռիսկերի ցածր մակարդակով երկրների խմբում (56 պետություն) Հայաստանից բացի, ընդգրկված են նաև Ղազախստանը` զբաղեցնելով 110–րդ տեղը վարկանիշում։ Պետական ինստիտուտների բարեկեցության և կայունության գոտին ներառում է 15 երկիր` Ֆինլանդիայի գլխավորությամբ։ Fragile States Index–ի նախորդ տարվա վարկանիշում Հայաստանը կայունության մակարդակով միջինից ցածր` ռիսկերի վտանգավոր մակարդակով պետությունների խմբում էր։ Անբարենպաստ պետությունների ցուցակում (անկայունության բարձր մակարդակ` ռիսկերի ծայրահեղ մակարդակ) ընդգրկվել են 16 երկիր` Հարավային Սուդանի գլխավորությամբ։ Ինդեքսի վերլուծությունն անցկացվում է պետության, այսպես կոչված, «թուլության» 12 չափանիշի հիման վրա, որոնք միավորված են երեք խմբում` սոցիալական, տնտեսական և ռազմաքաղաքական։ Յուրաքանչյուր երկրի համար ամփոփիչ ինդեքսը հաշվարկվում է 0–ից (կայունության ամենաբարձր աստիճան` առավելագույն ցածր ռիսկեր և սպառնալիքներ) մինչև 10 (կայունության նվազագույն աստիճան` առավելագույն ռիսկեր և սպառնալիքներ)` տասը հատվածի կիրառմամբ։ Ընդհանուր արդյունքը` բոլոր ցուցանիշների համագումարը, (առավելագույնը` 120 միավոր) որոշիչ է դառնում վարկանիշը կազմելիս։ Հայաստանը 2015-ին ընդգրկվել է մեկ այլ միջազգային վարկանիշային ցանկում ևս. ըստ Numbeo միջազգային պորտալի տվյալների՝ Հայաստանը կյանքի որակի վարկանիշային ցանկում 86 երկրի շարքում 60-րդ տեղում է: Numbeo-ի Ցանկի առաջատարը Շվեցարիան է, երկրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիան, երրորդը՝ Շվեդիան: Թոփ տասնյակում են նաև ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Դանիան, Ավստրիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան: Ռուսաստանը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը, Բելառուսը՝ 54-րդ, Թուրքիան՝ 50-րդ, իսկ Իրանը՝ 80-րդ տեղը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |