Facebook-ը կկարողանա տարբերել անձին, նույնիսկ եթե նրա դեմքը լուսանկարում չի երևում23 հունիսի 2015 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ծրագրավորողներն ու արհեստական ինտելեկտի մշակման մասնագետները ալգորիթմ են ստեղծել Facebook սոցցանցի համար, որը կարող է տարբերել անձին, նույնիսկ եթե նրա դեմքը լուսանկարի վրա չի երևում: Տարբերակելիս ալգորիթմը գործում է նույն կերպ, ինչ մարդիկ` երբ նույնականացնում են անձին հետևից: Ծրագիրը վերլուծում է մազերի հարդարանքը, հագուստը, ժեստերը, մարմնի կառուցվածքն արդեն հայտնի լուսանկարներից, որից հետո հաշվի է առնում այդ բոլոր պարամետրերն արդեն այլ լուսանկարներում: Հետազոտողներն ուսումնասիրել են նեյրոցանցը flickr.com կայքից մոտ 40 հազար լուսանկարների օրինակով, ընդ որում որոշ լուսանկարներում անձանց դեմքերը լավ երևում էին, իսկ որոշ լուսանկարներում` ոչ: Հատուկ նեյրոնային ցանցը կարողացել է ճիշտ ճանաչել արդեն ծանոթ մարդուն լուսանկարում, որտեղ նրա դեմքը չի երևում, դեպքերի 83 տոկոսում: Ավելի վաղ Facebook-ը Moments հավելված էր թողարկել, որը վերլուծում է լուսանկարները օգտատերի սարքի վրա և ճանաչում է այնտեղ ընկերներին սոցցանցերից, որից հետո առաջարկում է օգտատերին կիսվել լուսանկարով նրանց հետ, ով պատկերված է այնտեղ: Ակնկալվում է, որ նոր ալգորիթմը կկարողանա կոմերցիոն կիրառում ունենալ նման հավելվածներում: Բացի այդ, ճանաչման հստակության աճի հետ նման նեյրոցանցերը կարող են օգնել ուժային կառույցներին հանցագործների որոնման գործում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են |