Էկոնոմիկայի նախարար. Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթները կարող են վերսկսել![]() 23 հունիսի 2015 - 19:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հունիսի 22-ին քննարկել է Երևան–Պրահա չվերթի վերսկսման հարցերը «Չեխական ավիաուղիներ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինչակի և կոմերցիոն տնօրեն Յան Տոթի հետ: Քննարկումը նվիրված է եղել չեխական ավիաընկերության կողմից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների սպասարկման վերսկսմանը: Շեշտելով Հայաստանը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապող երթուղիների կարևորությունը և համապատասխան ուղղություններով մրցակցության ապահովման անհրաժեշտությունը` Կարեն Ճշմարիտյանը բարձրացրել է չվերթների վերսկսման ժամկետների, նախատեսվող սպասարկման հաճախականության և գործակցությանն առնչվող այլ հարցեր: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի ներկայացուցիչներն էլ հայտնել են իրենց պատրաստակամությունը` չեխական ավիաընկերությանն առաջարկելու սպասարկման նպաստավոր պայմաններ: Չեխական պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան, հանդիպմանը մասնակցել են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, Զարգացման Հայկական Հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն: «Չեխական ավիաուղիները» Հայաստանի ուղղությամբ թռիչքները դադարեցրել են 2014-ի նոյեմբերին: Մինչ այդ Հայակական շուկայից հեռացել էին նաև British Airways-ը և Air Baltic-ը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 3-ին Պրահայում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ և քննարկել Պրահա-Երևան–Պրահա կանոնովոր չվերթի վերսկսման հարցը: Վարչապետը կարևորել է չվերթների վերաբացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանն այս հարցում: Նրա համոզմամբ` չվերթների վերաբացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, հայ-չեխական բարեկամության ամրապնդմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարության Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու ուղիղ չվերթները գործարկելու հնարավորությունները, քանի որ չեխական կողմը ցանկություն ունի վերաբացելու կանոնավոր չվերթները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |