Ժակ Շիրակ. Թուրքիան ինքը պետք է շահագրգռված լինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում30 սեպտեմբերի 2006 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հատաքրքրված է կանխատեսելի, ժողովրդավարական հարեւանով, ինչպիսին կարող է դառնալ Թուրքիան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ` պատասխանելով Le Monde թերթի հարցին: Նրա խոսքերով, ԵՄ անդամակցության վերաբերյալ Թուրքիայի բանակցությունները պետք է մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ տան, այդ թվում` կապված Հայոց ցեղասպանության հետ:Իր հերթին, Ժակ Շիրակը ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի իմիջն ավելի է բարձրանում, եթե նա ընդունում է իր անցյալը: «Գերմանիան ոչինչ չկորցրեց` ճանաչելով Հոլոքոստը, ընդհակառակը: Անցյալի սխալները պետք է ընդունել, դա ժողովրդին պատիվ է բերում, եւ Թուրքիան ինքը պետք է շահագրգռված լինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ընդգծել է ֆրանսիացի նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |