Աղբյուր. Կոր դիսփլեյով Apple սմարթֆոնը կթողարկվի 3 տարուց24 հունիսի 2015 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը վերջերս գրանցեց կոր դիսփլեյով սմարթֆոնի կառուցվածքի պատենտը: Պատենտի ստանալու փաստն ինքնին դեռ չի երաշխավորում, որ նման սարք երբևէ կհայտնվի շուկայում: Սակայն Business Korea կորեական աղբյուրները վստահ են, որ ընկերության մտադրությունները լուրջ են: Ըստ աղբյուրների հաղորդագրությունների, ճկուն դիսփլեյով առաջին iPhone-ը կներկայացվի 2018-ին: Դսիփլեյների առաջատար արտադրողներ` կորեական LG Display-ն ու Samsung Display-ն արդեն աշխատում են ճկուն OLED-պանելների վրա Apple-ի համար: Աղբյուրները հայտնում են, որ LG Display-ը մտադիր է վերապրոֆիլավորել LCD-դիսփլեյների արտադրության իր հոսքագծերից մեկը Գումի գործարանում OLED-պանելների արտադրության համար, ինչը պետք է տեղի ունենա արդեն 2017-ին: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |