ՌԴ-ն վավերացրել է ՀՀ գազի մատակարարումը մինչև 2016-ը երկարացնելու արձանագրությունը24 հունիսի 2015 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային խորհուրդը հունիսի 24-ին վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը, որով մինչև 2016-ը երկարացվում է ՀՀ բնական գազի, նավթամթերքի և ալմաստի անտուրք մատակարարումը: 2013-ի դեկտեմբերի 2–ին ստորագրված միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի, գազի և ալմաստի անտուրք մատակարարում ներքին սպառման համար անհրաժեշտ քանակով։ Համաձայնագրի արձանագրությունը ստորագրվել է 2014-ի դեկտեմբերի 26–ին, գրում է Newsarmenia-ն՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հղումով: Ըստ արձանագրության` նավթամթերքի, գազանման վիճակում գտնվող բնական գազի և բնական անմշակ ալմաստի համար չի գանձվում արտահանման մաքսային տուրք մինչև 2015-ի դեկտեմբերի 31–ը։ Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման շուրջ. Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 189 դոլար է` 1000 խորանարդ մետրի դիմաց: Սակայն գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |