Apple Music-ի առաջին բացառիկ թրեքը կլինի Ֆարել Ուիլյամսի Freedom երգը![]() 25 հունիսի 2015 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Apple Music հոսքային երաժշտության նոր ծառայության շնորհանդեսի ժամանակ հեղինակները խոստացան, որ հարթակի կատալոգը կներառի հայտնի կատարողների բացառիկ թրեքեր: Ծառայության գործարկումը նախատեսված է հունիսի 30-ին, միաժամանակ հանրությանը կներկայացվի առաջին բացառիկ թրեքը` հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսի Freedom երգը: Այդ մասին երաժիշտն ինքն է հայտնել Facebook-յան իր էջում: Apple Music-ում ամսական 10 դոլար բաժանորդավարձով (կամ 15 դոլար վեց անձից բաղկացած ընտանիքի համար) օգտատերերը կկարողանան երաժշտություն լսել կատալոգից հարցում անելով, ինչպես նաև կկարողանան շփվել արտիստների հետ Connect հարթակում: Ծառայության օգտատերերին նաև 24 ժամ հասանելի կլինի Beats 1 առցանց ռադիոկայանը` Նյու Յորքից, Լոս Անջելեսից ու Լոնդոնից դիջեյների մասնակցությամբ: Ծառայության կատալոգը ներառում է մոտ 30 մլն կոմպոզիցիա: Բացի այդ, Apple Music-ի շրջանակում օգտատերը կարող է երաժշտություն լսել սեփական iTunes գրադարանից: Ծառայությունում հասանելի է նորույթներով կամ օգտատերի ճաշակով կազմված երաժշտության «ցանկը»: Ծառայությունն ինտեգրված է նաև Siri ձայնային որոնման հետ, օրինակ, օգտատերը կարող է խնդրել Apple Music-ին վերարտադրել նախորդ ամռան կոմպոզիցիաները կամ 1994 թ. դեկտեմբերին չարթերը գլխավորած երգը: Apple TV և Android-ում Apple Music-ը կհայտնվի 2015-ի աշնանը: Մյուս հարթակների համար ծառայությունը կգործարկվի 2015-ի հունիսի 30-ին: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |