Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանը վերականգնել է Հայաստանի գազամատակարարումը: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սեպտեմբերի 28-ին գազի առաքումը Հայաստան դադարեցվել էր Վրաստանի տարածքում Կրասնի մոստ չափագրական հանգույցի վերակառուցման եւ կանոնակարգման պատճառով: Նախատեսվում էր, որ հանգույցի վրա տարվող ախատանքները կշարունակվեն 4 օր, սակայն հաջողվեց դրանք ավելի շուտ հասցնել ավարտին: Այդ ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը շարունակվել է անխափան իրականացվել Աբովյանի ստորերկրյա գազի պահեստարանի պաշարների հաշվին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---