ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում. Երևանի ցույցերը չի կարելի համեմատել Մայդանի հետ26 հունիսի 2015 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը չի կարելի համեմատել Ղրղզստանում 2010 թ. ապրիլյան հեղափոխության հետ: Հունիսի 25-ին այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշատական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը` ելույթ ունենալով Մոսկվայում Անվտանգության ակադեմիայի «ՀԱՊԿ-ը և անվտանգության գլոբալ մարտահրավերները» թեմայով հավաքի ժամանակ, որի կազմակերպիչն է Գորչակովի հիմնադրամը: Ըստ նրա, որոշ պարբերականներ գերադասում են համեմատել հայաստանյան իրադարձությունները Մայդանի կամ Ղրղզստանում ապրիլյան հեղափոխության հետ: «Դրանք տարբեր բաներ են: Ցույցին մասնակցող երիտասարդները չունեն որոշակի պահանջներ: Նշեմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել ակտիվիստների հետ և լսել նրանց: Սակայն նրանք դեռ չեն համաձայնվում: Ես հասկանում եմ ինչ-որ արտառոց բան ցույց տալու որոշ ԶԼՄ-ների ցանկությունը, բայց պետք չէ ասել, թե դա կարող է վերաճել հակամարտության, ինչպես Ղրղզստանում, և, առավել ևս, Ուկրաինայում»,-ասել է Վիրաբյանը, հայտնում է Vb.kg-ն: Նա չի բացառել սադրանքների հնարավորությունը, սակայն հավաստիացրել է, որ պետությունը դրանք կանխելու ուժ և հնարավորություն ունի: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում: Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |