Microsoft-ն անուղղակիորեն հաստատել է նոր առաջատար սմարթֆոնի մոտալուտ թողարկումը26 հունիսի 2015 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Windows օպերացիոն համակարգով աշխատող Microsoft ընկերության սմարթֆոնները զբաղեցնում են սմարթֆոնների համաշխարհային շուկայի 2,5 տոկոսը: Նման տխուր իրավիճակը փոխելու համար թվային հսկան կենտրոնացել է զարգացող երկրների համար մատչելի սարքերի թողարկման վրա: Դրա շնորհիվ ընկերությունը զգալի հաջողությունների է հասել էժան սմարթֆոնների հնդկական շուկայում` ավելացնելով ներկայությունը 3,6 տոկոսից 4-րդ եռամսյակում մինչև 4,5 տոկոս 2015-ի առաջին 3 ամսում: Զարգացող շուկաները դարձել են «փրկօղակ» ընկերության համար և այս իրավիճակը չի փոխվի մինչև ընկերության հաջորդ առաջատարի թողարկումը: 2015-ին ընկերությունը այդպես էլ չազդարարեց ոչ մի առաջատար սմարթֆոնի թողարկում: Սակայն ընկերության հնդկական բաժանմունքի ղեկավար Աջեյ Մեհթան հաստատեց, որ մինչև 2015-ի ավարտը Microsoft-ն այնուամենայնիվ շուկա կհանի Windows 10 Mobile օպերացիոն համակարգով սմարթֆոնը: «Եթե մենք ցանկանում ենք, որ Microsoft-ը հզոր սպառողական բրենդ դառնա, պետք է ներկա լինենք high-end առաջատար սեգմենտում»,-ասել է նա, անուղղակիորեն հաստատելով լուրերը նոր Lumia 940 և Lumia 940 XL թոփային սմարթֆոնների թողարկման մասին` 2K-դիսփլեյով և ցանցաթաղանթի սկաներով վերջին գաջեթի դեպքում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |