Ժակ Շիրակ. Պետք է կամենալ, ցանկանալ եւ հավատալ խաղաղությանը 2 հոկտեմբերի 2006 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, հաղորդում է Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետը նաեւ ծանուցեց Ֆրանսիայի նախագահին, որ առաջիկային որոշակի փոփոխություն է արձանագրվելու Ֆրանսիայի համայնքային կյանքում, որով Ֆրանսիայում հռչակվելու է մեկ թեմ, ինչին տասնյակ տարիներ ձգտում էր Հայոց Եկեղեցին եւ հայ համայնքը: Հայոց Հայրապետը` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանությանz ճանաչման եւ դատապարտման համար, որը «ոչ միայն արդարության վերականգնում էր հայ ժողովրդի հանդեպ, այլ ողջ մարդկության առջեւ»: Իր հերթին, Ժակ Շիրակն անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, հայտարարեց. «Բնական էր, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկը պետք է լիներ` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը օրենքի միջոցով: ...Հույս ունեմ, որ նման ոճիրները դատապարտելով` դրանք ապագային նորից չեն կրկնվի»: Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց նաեւ Ֆրանսիայի եւ նրա նախագահի մեծ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` նշելով, որ շարունակելու է ըստ ամենայնի ջանքեր գործադրել, որպեսզի բոլոր նմանօրինակ խնդիրները, - ի մասնավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խաղաղ լուծման առաջնորդվեն Տիրոջ զորակցությամբ - ողորմությամբ: Իր հերթին, նախագահ Շիրակը հաստատեց, որ Ֆրանսիան փորձում է Մինսկի խմբի շրջանակներում իր աջակցությունը բերել խնդրի լուծմանը: «Պետք է կամենալ, ցանկանալ եւ հավատալ խաղաղությանը»,- նշեց նախագահ Շիրակը:Հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահը այցելեց Մայր Տաճար, եղավ Էջմիածնի գանձարանում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |